Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԱԿ-ում տարածվել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ հուշագիրը

ՄԱԿ-ում տարածվել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ հուշագիրը
26.05.2018 | 09:42

ՄԱԿ-ում տարածվել է և ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հասանելի է Արցախի ԱԳՆ-ի հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը` փաստարկներ են ներկայացվում, որոնք «ցուցադրում են ադրբեջանական կողմի ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկների սնանկությունը, որոնք` իրենց ամբողջությամբ, յուրահատուկ դրսևորումն են Ադրբեջանի մտադրության՝ հետագայում ևս խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքի՝ մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքի իրացումը»։

Հուշագրում ընդգծվում է, որ աղավաղված մեկնաբանելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն անհաջող փորձեր է անում արդարացնել Արցախի մեկուսացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտելու ապակառուցողական քաղաքականությունը: «Տապալելով ցանկացած նախաձեռնություն, ագրեսիվ պարտադրելով առճակատման տրամաբանություն, փորձելով սանձազերծել նոր պատերազմ՝ ադրբեջանական իշխանությունները հույս ունեն փոխել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որտեղ հստակ երևում է Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու վճռական դերակատարության աճող ընկալման միտում», - ասված է փաստաթղթում:
Ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է առայսօր՝ հենց ադրբեջանական կողմի՝ Արցախի քաղաքացիների անհատական և կոլեկտիվ իրավունքները ժխտելու իր քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայության պատճառով` իր հուշագրում նշել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն: «Այս քաղաքականությունը, որն արտահայտվում է, մասնավորապես, ադրբեջանական կողմից շարունակվող ռազմական սադրանքներին զուգահեռ Արցախը մեկուսացնելուն ուղղված ջանքերի գործադրմամբ, ոչ միայն Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների ոտնահարում է, այլև լուրջ սպառնալիք՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է ՄԱԿ-ում տարածված փաստաթղթում։

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ